Կոնգրեսական Ջեյմս Մաք Գովերնը կոչ է արել ԱՄՆ-ին ճանաչել Արցախի անկախությունը
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Վորչեսթեր քաղաքում հոկտեմբերի 16-ին կայացած թուրք-ադրբեջանական ագրեսիայի մասին իրազեկման հանրահավաքի ժամանակ կոնգրեսական Ջեյմս ՄաքԳովերնը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին պաշտոնապես ճանաչել Արցախի անկախությունը: Այս մասին հայտնում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը:
«Մենք պետք է անհատական պատժամիջոցներ կիրառենք Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների դեմ, սառեցնենք նրանց ակտիվներն ամերիկյան բանկերում, ֆինանսական հաստատություններում, և Արցախը մեկընդմիշտ հռչակենք անկախ պետություն»,- ասել է ՄաքԳովերն իր ելույթում:
Կարծիքներ