Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տեղ-տեղ առկա է մերկասառույց, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տեղ-տեղ առկա է մերկասառույց, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Վարդենյաց լեռնանցքը Գեղարքունիքի մարզի կողմից դժվարանցանելի է։ 

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տեղ-տեղ առկա է մերկասառույց։