Ֆրանկֆուրտի օդանավակայանի տերմինալը փակվել է ոստիկանական գործողությունների պատճառով
Գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքի օդանավակայանը և երկաթուղային կայարանը մասնակիրորեն փակվել են ոստիկանական գործողությունների ընթացքում:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով օդանավակայանի պաշտոնական հաղորդագրությանը, ոստիկանական գործողությունների շարանակման պատճառով Ֆրանկֆուրտի օդանավակայանում փակվել է առաջին տերմինալը, շրջանային երկաթուղային կայարանը:
Տեղի ոստիկանությունն, իր հերթին, տեղեկացրել է, որ հատուկ գործողությունը կապված է եղել մոռացված ուղեբեռի հետ: Իրավապահ մարմիններից հայտնել են, որ, ինչպես պարզվել է ավելի ուշ, ուղեբեռը վտանգ չի ներկայացնում:
Կարծիքներ