Էրդողանը տեսակապով բանակցել է Մերկելի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսակոնֆերանսի միջոցով բանակցություններ է վարել Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ, գրում է «Անադոլու» գործակալությունը:
Քննարկվել են երկկողմ կապերն ու Թուրքիա-ԵՄ հարաբերությունները:
Էրդողանը հույս է հայտնել, որ երկու երկրների հարաբերությունները կզարգանան առողջ և ռազմավարական տեսլականի շրջանակներում նաև Գերմանիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո:
Թուրքիայի ղեկավարը կոչ է արել պահպանել «Թուրքիա-ԵՄ հարաբերություններում ձեռք բերված թափը»:
Կարծիքներ