Տոկիո-2020. Մեքսիկան հաղթանակով մեկնարկեց ֆուտբոլի օլիմպիական մրցաշարում

Տոկիո-2020. Մեքսիկան հաղթանակով մեկնարկեց ֆուտբոլի օլիմպիական մրցաշարում

Տոկիոյի Օլիմպիական խաղերի պաշտոնական բացման արարողությունից առաջ մեկնարկել են ֆուտբոլի մրցաշարի հանդիպումները:

 32-րդ Խաղերի A խմբում Մեքսիկայի ընտրանին 4:1 հաշվով հաղթեց Ֆրանսիայի հավաքականին: Մեքսիկացիների կազմում աչքի ընկան Ալեքսիս Վեգան, Սեբաստիան Կորդովան, Ուրիել Անտունան և Էդուարդո Ագիրեն: Ֆրանսիայից հեղինակության գնդակը խփեց Անդրե-Պյեր Ժինյակը:

Օրվա մյուս խաղում Իսպանիան մրցեց Եգիպտոսի հետ: Այս խաղում դարպասի գրավում չարձանագրվեց:

Ռիո դե Ժանեյրոյում անցկացված նախորդ Օլիմպիական խաղերի չեմպիոնը Բրազիլիայի հավաքականն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում