Միջազգային զբոսաշրջության իրավիճակը սկսում է բարելավվել. ՄԱԿ
Միջազգային զբոսաշրջային ուղևորությունների թիվը 2021 թվականի ապրիլին նվազել է 86%-ով՝ համեմատած 2019 թվականի նախահամաճարակային նույն ամսվա հետ, բայց մայիսին անկումը կազմել է 82%: Թեթև բարելավումը պայմանավորված է նրանով, որ որոշ երկրներ սկսել են թուլացնել ճանապարհորդության սահմանափակումները, երեկ հայտնել են ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունից (UNWTO):
Ըստ կազմակերպության` 2021 թվականի հինգ ամիսներին աշխարհը գրանցել է 147 միլիոնով ավելի քիչ միջազգային ժամանում, քան 2020-ի նույն ժամանակահատվածում և 460 միլիոնով պակաս, քան 2019-ին: Կորոնավիրուսի համաճարակին նախորդող ժամանակահատվածի համեմատ անկումը կազմում է 85%:
Ճամփորդությունների ամենաակնառու անկումը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում է եղել. 2021-ի հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում այն կրճատվել է 95%-ով՝ 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Եվրոպան 85%-ով ցույց է տվել երկրորդ արդյունքը: Մերձավոր Արևելքում ժամանումները նվազել են 83%-ով, Աֆրիկայում ՝ 81%-ով, Ամերիկայում ՝ 72%-ով:
«Ամբողջությամբ փակ սահմաններ ունեցող երկրների թիվը փետրվար ամսից 69-ից նվազել է` հունիսին հասնելով 63-ի: Դրանցից 33-ը գտնվում են Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, և միայն յոթը՝ Եվրոպայում: Եվրոպական մասում ճանապարհորդության նվազագույն սահմանափակումներն առկա են»,- ասված է հայտարարության մեջ:
Կարծիքներ