ՄՅՈւ-ն երկրորդ առաջարկն է պատրաստում Օնանային ձեռք բերելու համար

«Մանչեսթեր Յունայթեդը» ծրագրում է նոր առաջարկ անել «Ինտերին»՝ դարպասապահ Անդրե Օնանի հետ պայմանագիր կնքելու համար, հայտնում է ESPN-ը։
Աղբյուրի համաձայն՝ ՄՅՈւ-ն իտալական կողմին հայտնել է, որ պատրաստ է գրեթե 46 միլիոն եվրոյի առաջարկ անել՝ չհաշված բոնուսները։ Նշվում է, որ «Ինտերը» կամերունցի դարպասապահին գնահատում է 60 մլն եվրո, սակայն հավանականություն կա, որ կողմերը կարողանան պայմանավորվել տրանսֆերի գումարի շուրջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերը» մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին առաջարկը Անդրե Օնանի համար։
Օնանան «Ինտերում» խաղում է 2022 թվականի ամռանից։ Կամերունցին «ներաձուրիներին» միացել է ազատ գործակալի կարգավիճակով։
Կարծիքներ