ԱՄՆ-ը Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել
Միացյալ Նահանգները թարմացրել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը ութ սուբյեկտներով: Այս մասին ասված է ԱՄՆ ֆիննախի՝ արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակի ծանուցման մեջ:
Ցանկում ներառված են մի շարք իրանական ընկերություններ, ինչպես նաև իրավաբանական անձինք Գերմանիայից, ԱՄԷ-ից և Հոնկոնգի ՉԺՀ-ի հատուկ վարչական շրջանից: Ընկերությունները կապված են պողպատի, ալյումինի և երկաթի արտադրության հետ, նրանց դուստր ձեռնարկությունները, որոնք հանդես են գալիս որպես առևտրային գործակալներ:
ԱՄՆ ֆինանսների նախարար Ստիվան Մնուչինը պարզաբանել է, որ սահմանափակումները կիրառվել են այն պատճառով, որ «իրանական ռեժիմը շարունակում է օգտագործել մետաղի արտադրողների գործունեությունից ստացված շահույթը» և արտաքին առևտրի գործակալներին՝ «ամբողջ աշխարհում ապակայունացնող վարքագիծը ֆինանսավորելու համար»:
Կարծիքներ