Ավստրալիայում տան տանիքում 3 մետրանոց և գրեթե 100 ատամներ ունեցող հսկայական օձ են գտել (լուսանկարներ)

Ավստրալիայում տան տանիքում 3 մետրանոց և գրեթե 100 ատամներ ունեցող հսկայական օձ են գտել (լուսանկարներ)

Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում բնակելի տան տանիքում հայտնաբերվել է 3 մետրանոց և գրեթե  100 ատամներ ունեցող հսկայական օձ, գրում է Mirror-ը։

Ինչպես մանրամասնում է աղբյուրը, տանտերերը տանիքից տարօրինակ ձայներ են լսել և վերև բարձրանալով՝ հայտնաբերել են 8 կիլոգրամանոց օձին։

Օձ բռնող մասնագետ Սթիվ Բրաունի խոսքով՝ կենդանուն բռնելու համար պահանջվել է ավելի քան մեկուկես ժամ և թեև օձը «թունավոր չէ՝ վտանգ զգալու դեպքում կարող է ագրեսիվ դառնալ»։

«Այս օձերի խայթոցը կարող է վնասել, քանի որ նրանք գրեթե 100 ատամ ունեն»,-ասել է մասնագետը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում