Ալոնսոն. Ես ուզում եմ երկար մնալ Չելսիում
«Չելսիի» ձախ պաշտպան Մարկոս Ալոնսոն ասել է, որ հույս ունի մնալ ակումբում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ խաղացողը մերժել է այլ թիմ տեղափոխվելու ակումբի առաջարկը։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
«Ես որոշ ժամանակ բացակայում էի, բայց հետո վերադարձա, գոլ խփեցի, և մենք հաղթեցինք դերբիում:
Ես երկար պայմանագիր եմ կնքել՝ երկար մնալու համար։ «Չելսին» իմ կարիերայի ամենակարեւոր ակումբն է. Ուզում եմ շնորհակալություն հայտնել ակումբին, որն ինձ շատ բան է տվել։ Սա է իմ միակ նպատակը»,-ասել է ֆուտբոլիստը։
Անցյալ տարեվերջին տեղեկություններ հայտնվեցին, որ Մաուրիցիո Սարին խնդրում է «Լացիոյի» ղեկավարներին գնել Ալոնսոյին։
Կարծիքներ