Պետքարտուղարությունը հայտնել է, որ դիվանագետներ է ուղարկել Կիև՝ ԱՄՆ դեսպանատունը վերաբացելու համար

Պետքարտուղարությունը հայտնել է, որ դիվանագետներ է ուղարկել Կիև՝ ԱՄՆ դեսպանատունը վերաբացելու համար

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ հեռախոսազրույցում նրան ասել է, որ մի խումբ ամերիկացի դիվանագետներ՝ Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Քուինի գլխավորությամբ, մեկնել են Կիև՝ վերսկսելու ամերիկյան դեսպանատան աշխատանքը։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության կիրակի օրը տարածած հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում