Կմեկնարկի բացօթյա համերգաշար՝ «Երևան» փողային նվագախմբի կատարմամբ. ժամանակացույց
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հուլիսի 23-ին կմեկնարկի «Երևան» փողային նվագախմբի բացօթյա ելույթներից բաղկացած համերգաշարը: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:
Առաջին համերգը կկայանա հուլիսի 23-ին՝ ժամը 19:00-ին՝ Դիանա Աբգարի անվան պուրակում: Մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար կկատարվեն փողային նվագախմբային հայտնի և սիրված ստեղծագործությունները՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Հովակիմյանի ղեկավարությամբ:
Երևանի քաղաքապետարանի «Երևան» փողային նվագախմբի 2022 թվականի բացօթյա համերգաշրջանի ժամանակացույցը ստորև.
23.07, 19:00 - Դիանա Աբգարի պուրակ, Բազմաժանր երաժշտություն
30.07, 19:00 - Մանկական այգի, Երաժշտություն մուլտֆիլմերից,քայլերգեր
03.09, 19:00 - Հաղթանակիզբոսայգի, Քայլերգեր
10.09, 19:00 - Օղակաձև զբոսայգի (Գր.Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածք), Բազմաժանր երաժշտություն
17.09, 19:00 - Սիրահարների այգի, Սիրված երգերի գործիքային կատարում
24.09, 19:00 - Երևանի 2800-ամյակի այգի, Բազմաժանր երաժշտություն
01.10, 19:00 - Մանկական երկաթուղի, Երաժշտություն մուլտֆիլմերից
08.10, 19:00 - Օղակաձև զբոսայգի (Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան հատված), Բազմաժանր երաժշտություն
15.10, 19:00 - Սիրահարների այգի, Ջազային երաժշտություն
22.10, 19:00 - Երևանի 2800-ամյակի այգի, Բազմաժանր երաժշտություն
Երևանի քաղաքապետարանի «Երևան» փողային նվագախումբը հիմնադրվել է 1964թ.` ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Հայկազ Մեսիայանի կողմից: Գործունեության ընթացքում նվագախմբի հետ համագործակցել են բազմաթիվ անվանի երաժիշտներ` Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը, Գոհար Գասպարյանը, Ժան Տեր-Մերկերյանը, Գոհար Գալաչյանը, Բորիս Աֆանասևը, Վալերի Բատաշովը, Գեորգի Օրվիդը և այլք:
Նվագախումբը բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող և դափնեկիր է, զգալի ներդրում ունի Հայաստանում փողային երաժշտարվեստի ավանդույթների պահպանման և տարածման գործում:
Նվագախումբը հանդես է գալիս բազմաժանր ծրագրերով՝ ազգային, հոգևոր, դասական, ժամանակակից ժանրերում:
Կարծիքներ