ԱՄԷ-ի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

ԱՄԷ-ի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Հունիսի 21-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ դեսպան դոկտոր Նարիման Մոհամմեդ Շարիֆ Ալմուլլան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Ալմուլլային նշանակման առթիվ և մաղթել նրան արգասաբեր աշխատանք և հաջողություն կարևոր առաքելության իրականացման գործում:

Վահան Կոստանյանը բարձր է գնահատել հայ-էմիրաթական բարեկամական հարաբերությունների առկա մակարդակը՝ համոզմունք հայտնելով, որ դեսպանն իր նպաստը կբերի երկկողմ օրակարգի ընդլայնմանը։

Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ մի շարք բնագավառներում համատեղ նախագծերի իրականացման հեռանկարները։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք խնդիրներին: ԱԳ նախարարի տեղակալը դեսպան Ալմուլլային ներկայացրել է Հայաստանի դիրոքորոշումները Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման վերաբերյալ, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում