Նախորդ տարվա փետրվարի համեմատ Գեղարքունիքում ավելացել է ծնունդների թիվը

Նախորդ տարվա փետրվարի համեմատ Գեղարքունիքում ավելացել է ծնունդների թիվը

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2021 թվականի փետրվար ամսին լույս աշխարհ են եկել 157 երեխա՝ 78 տղա եւ 79 աղջիկ։

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, նախորդ տարվա փետրվարի համեմատ այս տարվա փետրվարին մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում գրանցված ծնունդների թիվն ավելացել է 50-ով։ Մարտունու ծննդատանը գրանցվել է 88, Սեւանի ԲԿ-ում՝ 26, Գավառի ԲԿ-ում՝ 18, Վարդենիսի հիվանդանոցում՝ 13, Ճամբարակի առողջության կենտրոնում՝ 11 ծնունդ։ Մարտունու ծննդատանը գրանցված 88 ծնունդներից մեկը եղել է զույգ։ Նախորդ տարվա փետրվարի համեմատ ծնունդների թիվը Մարտունու ծննդատանն ավելացել է 44-ով, Սեւանի ԲԿ-ում՝ 11-ով, Ճամբարակի առողջության կենտրոնում՝ 6-ով։ Փոխարենը ծնունդները 11-ով նվազել են Վարդենիսի հիվանդանոցում, իսկ Գավառի ԲԿ-ում թիվը մնացել է անփոփոխ՝ 18։

Խոսրով Խլղաթյան

Հետևեք մեզ նաև Տելեգրամում