5,8 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Տայվանի ափերի մոտ

5,8 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Տայվանի ափերի մոտ

Մարտի 2-ին 5,8 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Տայվանի հարավ - արեւելյան ափի մոտ: Այդ մասին հայտնել Է այդ կղզու սեյսմոլոգիական ծառայությունը:

Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Թայդուն քաղաքից 93,6 կիլոմետր հեռավորության վրա, օջախն ընկած Է եղել 31,2 կիլոմետր ծովի հատակի տակ: Գետնի տատանումներ են զգացվել Փինդունի եւ Թայդունի գավառների տարածքում: Տվյալներ տուժածների եւ վնասի մասին չեն ստացվել: 23 միլիոն բնակչությամբ Տայվանը գտնվում Է Արեւելյան Ասիայի սեյսմիկ առավել ակտիվ գոտիներից մեկում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում