Երեկ գիշեր ադրբեջանական կողմը գնդակոծել է ՀՀ դիրքերը. կորուստներ չկան

Երեկ գիշեր ադրբեջանական կողմը գնդակոծել է ՀՀ դիրքերը. կորուստներ չկան

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 22:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ հայկական կողմը կորուստներ չունի:

Նոյեմբերի 22-ի՝ ժամը 09:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում