Եթե ադրբեջանական դիերն իրենց տարածքում էին, ինչո՞ւ հեռացնելու համար պետք եղավ մեր թույլտվությունը. Արծրուն Հովհաննիսյան
Այսօր ՀՀ ԶՈւ-ն թույլ է տվել, որ ադրբեջանական զինված ուժերը դուրս բերեն իրենց զինծառայողների դիերը: Այս մասին ադրբեջանական մամուլը հերթական կեղծիքն է տարածել այսօր, որը զավեշտի է հասնում:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ռազմական փորձագետ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը:
«Սա միակ տարածքը չէր, և նման տարածքներ էլի կան, որտեղ մնացելեն ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակներ: Ադրբեջանական մամուլը այս մասով կեղծիքներ տարածեց, և առաջացավ զավեշտալի հակասություն:
Եթե այդ դիակներն իրենց տարածքում էին, ապա ինչու՞ էին մնացել այդքան ժամանակ, եթե իրենց տարածքում էին, ապա ինչպես էին մեր վերահսկողության տակ, և պետք էր մեր կողմից թույլտվություն կամ կրակի դադարեցում, որ դիերը հանվեն այդ տարածքից»,-ասաց Հովհաննիսյանը:
Կարծիքներ