Ֆրանսիան Բաղդադին կոչ է արել «հեռանալ» տարածաշրջանային լարվածությունից
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը Բաղդադին կոչ է արել «հեռանալ» տարածաշրջանային լարվածությունից, հայտնում է AFP-ը:
Բաղդադը «պետք է հեռանա տարածաշրջանային լարվածությունից»,- ասել է նա՝ իրաքցի իր պաշտոնակից Ֆուադ Հուսեյնի հետ հանդիպումից հետո:
Ֆրանսիան «Իսլամական պետության» դեմ պայքարող՝ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հիմնական անդամներից մեկն է: «Կոալիցիայի նպատակը, ըստ էության, ԻՊ-ի դեմ պայքարն է, եւ այն չպետք է խափանվի»:
Նրա մեկնաբանությունները, կարծես, ակնարկում են արեւմտյան դիվանագետների շրջանում հիասթափությունները՝ Իրաքում Իրանի աջակցությամբ զինված խմբավորումների վրա Վաշինգտոնի միակողմանի գրոհների կապակցությամբ: Նրանք վախենում են, որ այդ գրոհները պատասխան ռեակցիա կհրահրեն ամբողջ կոալիցիայի, այլ ոչ միայն ամերիկացի զինվորների դեմ:
Լե Դրիանն առաջին արեւմտյան դիվանագետն է, ով այցելել է Բաղդադ՝ մայիսին վարչապետ Մուստաֆա ալ-Քադեմի ի կողմից պաշտոնը ստանձնելուց հետո, թեեւ նա բազմիցս մեկնել է Իրաք:
Նախատեսվում է, որ իր մեկօրյա այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա Քադեմիի եւ Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի հետ:
Ֆրանսիան նաեւ 1,1 միլիարդ դոլար կտրամադրի «շինարարության, տրանսպորտի, էներգետիկ եւ ջրամատակարարման ոլորտներում խոշոր նախագծերի համար»,- հայտարարել է Լե Դրիանը:
Կարծիքներ