Կառավարությունը հաստատել է Գավառի պետական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները

ՀՀ կառավարությունը մայիսի 19-ի նիստում հաստատել է «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Ռուզաննա Հակոբյանի ընտրության արդյունքները:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքը:
Բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է 5 տարի ժամկետով: «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի ընտրությունը տեղի էր ունեցել 2022 թվականի մայիսի 4-ին:
Կարծիքներ