«Genesis GV80» նոր քրոսովերների թողարկումը դադարեցվել է շարժիչի խնդիրների պատճառով
«Genesis GV80» նոր քրոսովերներում ի հայտ են եկել շարժիչի խնդիրներ, մասնավորապես, ներքին շուկայի համար 3-լիտրանոց տուրբոդիզելով «SmartStream» տարբերակի վրա։ «GV80»-ի սեփականատերերը դիմել են ուժային ագրեգատի աշխատանքում ուժգին վիբրացիայի բողոքով, եւ ավտոարտադրողը որոշել է դադարեցնել դիզելային մեքենաների թողարկումը, գրում է Մոտոր-ը։
«Genesis»-ի պաշտոնական ներկայացուցիչն ընդունել է խնդիրները։ Կորեական ընկերությունում ընդգծել են, որ թերությունը կապված է ածխածնային մնացորդների կուտակման հետ։ Genesis-ի պաշտոնական դիլերները պատրաստ են երաշխիքով հեռացնել կուտակված խեժը, ի լրումն՝ ավտոարտադրողը կանցկացնի տուրբոշարժչի լրացուցիչ ստուգումներ խնդիրների պատճառը դուրս բերելու համար։
Պաշտոնական տվյալենրով՝ Հարավային Կորեաոյւմ չորս ամսվա ընթացքում վաճառվել է դիզելային վառելիքով շուրջ ութ հազար «Genesis GV80»․ եւս տասը հազար քրոսովերի համար ձեւակերպվել է պատվեր։ Ուրիշ երկրներից հաճախորդներին չեն առնչվի տուրբոդիզելի հետ կապված խնդիրները, չէ որ ԱՄՆ-ում եւ Չինաստանում կորեական ընկերությունը վաճառում է միայն բենզինով աշխատող տարբերակները։ Genesis ընկերությունը հավաստիացնում է, որ դիզելի հետ կապված խնդիրները չեն ազդի 2.5 եւ 3.5 տուրբոշարժիչով բենզինով աշխատող քրոսովերների արտադրության եւ մատակարարման վրա։
Պաշտոնական տվյալենրով՝ Հարավային Կորեաոյւմ չորս ամսվա ընթացքում վաճառվել է դիզելային վառելիքով շուրջ ութ հազար «Genesis GV80»․ եւս տասը հազար քրոսովերի համար ձեւակերպվել է պատվեր։ Ուրիշ երկրներից հաճախորդներին չեն առնչվի տուրբոդիզելի հետ կապված խնդիրները, չէ որ ԱՄՆ-ում եւ Չինաստանում կորեական ընկերությունը վաճառում է միայն բենզինով աշխատող տարբերակները։ «Genesis» ընկերությունը հավաստիացնում է, որ դիզելի հետ կապված խնդիրները չեն ազդի 2.5 եւ 3.5 տուրբոշարժիչով բենզինով աշխատող քրոսովերների արտադրության եւ մատակարարման վրա։
Հավանաբար, «Genesis»-ը որոշում է կայացրել դադարեցնել GV80-ի արտադրությունը ներքին շուկայի համար, որպեսզի բացառի մոդելի արտահանման տարբերակների դեպքում որակի հետ կապված խնդիրները։ Կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի պատճառով բոլոր ավտոմեքենաների պահանջարկը նվազել է, այնպես որ արտադրության եւ մատակարարման կարճաժամկետ դադարը պակաս ցավոտ կլինեն «Genesis»-ի համար։
Կարծիքներ