Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Լաչինի միջանցքի արգելափակման մասին միջնորդությունը
Նիդերլանդների խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ «Քաղաքական բարեփոխված կուսակցություն», «Քրիստոնեական միություն», «Գյուղացի-քաղաքացի շարժում» և Սոցիալիստական կուսակցությունների խմբակցությունների ներկայացրած միջնորդությունը:
Փաստաթղթում նշվում է, որ չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններին՝ Ադրբեջանը փակել է Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքը և դադարեցրել Հայաստանից Լեռնային Ղարաբաղ գազամատակարարումը:
«Ռուս խաղաղապահները չեն միջամտում այդ տարածքում, և իրադրությունը սպառնում է հումանիտար աղետ ստեղծել Լեռնային Ղարաբաղի բնակչության համար»,- ասված է ներկայացված միջնորդության մեջ:
Պատգամավորները կառավարությանը կոչ են արել հորդորել Եվրոպական խորհրդին համատեղ կոչով դիմելու Ադրբեջանին՝ թշնամական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ դադարեցնելու և Լաչինի միջանցքը բացելու համար։
Կարծիքներ