Պատերազմի ընթացքում նվիրաբերված բոլոր գումարները ծառայել են նախատեսված նպատակներին. փոխվարչապետ

Պատերազմի ընթացքում նվիրաբերված բոլոր գումարները ծառայել են նախատեսված նպատակներին. փոխվարչապետ

Պատերազմի ընթացքում նվիրաբերված բոլոր գումարները ծառայել են նախատեսված նպատակներին. հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին պատերազմի օրերին փոխանցված գումարների ճակատագրի մասին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հարցին ի պատասխան:

«Ակնհայտ է, որ եթե խոսում ենք նպատակներից, ավելի ուղղակի, տրամաբանական նպատակ, որի շրջանակում իրականացվել է միջոցների փոխանցումը պետական բյուջե, ակնհայտ է»,- ասաց նա: Ըստ Մհեր Գրիգորյանի՝ միջոցների օգտագործման թե՛ նպատակի, թե՛ չափերի վերաբերյալ ամենաթափանցիկ, վերահսկելի համակարգը պետական բյուջեի ծախսային մասն է: «Մենք այդ միջոցների վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնելու ենք օրենքով սահմանված կարգով՝ բյուջետային գործընթացում, բյուջեի հաշվետվության շրջանակներում»,- նշեց նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում