«Ջրաշխարհ»-ը պարզաբանում է տարածել երեկվա մեծ աղմուկի վերաբերյալ
«Ջրաշխարհ»-ը պարզաբանում է տարածել հաշմանդամություն ունեցող երեխաների մուտքը խոչընդոտելու վերաբերյալ։
«Քանի որ անհիմն շահարկվում է «Ջրաշխարհ»-ի անունը, ցանկանում ենք նկարագրել և լուսաբանել կատարվածը:
Երեկ` ժամը 13:00-ի սահմաններում, երկու երիտասարդ և մեկ պատանի, որոնք երևում են ներկայացված նկարում, մոտեցել են Ջրաշխարհ` թվով 8 հաշմանդամություն ունեցող երեխաներին ընդունելու հարցով: Նրանց դիմավորել են պատասխանատու աշխատակիցները և պատրաստակամություն հայտնել երեխաներին անվճար հիմունքներով հյուրընկալելու և նրանց հանգիստը կազմակերպելու համար, ինչպես նաև ծանոթացրել Ջրաշխարհում գործող ներքին կանոնակարգին:
Հայտնելով իրենց գոհունակությունը` տղաները հեռացել են հաշմանդամ երեխաների հետ` վերադառնալու պայմանով: Մինչդեռ երկար սպասելուց հետո նրանք այդպես էլ չեն վերադարձել:
Ջրաշխարհն իր ջերմ տանիքի տակ ընդունելու բազմամյա փորձ ունի թե՛ անապահով ընտանիքների, և թե՛ հաշմանդամություն ունեցող երեխաներին հյուրընկակելու հարցում, և սա ևս բացառություն չէր լինելու»,- ասվում է պարզաբանման մեջ։
«Ջրաշխարհ»-ից հայտնել են նաև, որ հաջորդիվ կներկայացնեն նաև հավաստի փաստեր կատարվածից:
Կարծիքներ