Երևան-Սևան ճանապարհին մեքենա է այրվել

Երևան-Սևան ճանապարհին մեքենա է այրվել

Սեպտեմբերի 18-ին, ժամը 16:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Դառգետ» գարեջրի գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա, հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արզնի գյուղի 4-րդ այգեգործական զանգվածում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:06-ին, մարվել՝ 17:17-ին: Այրվել են կայանած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան և 4000 քմ խոտածածկույթ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում