Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը ստացան «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աբու Դաբիում ստացան «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արժանացել էր Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակի։ Երևանում «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամը, մրցանակի հանձնաժողովի անդամներ Շառլ Միշելն ու Մուսա Ֆակի Մահամաթը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին էին փոխանցել փետրվարի 4-ին Աբու Դաբիում կայանալիք «Զայեդ» մրցանակի արարողությանը մասնակցելու հրավերը։'


Կարծիքներ