Գալստանյանի հավաքի մասնակից անձանցից շատերը չեն գնացել ամառանոց, նրանք հիասթափված հեռացել են հրապարակից
Վազգեն Գալստանյանը հայտարարել է՝ հավակնություն ունի վարչապետ դառնալու: Այս հանգամանքով պայմանավորված՝ նա դիմել է Գարեգին Բ-ին՝ սառեցնելու հոգևորականի իր կարգավիճակը:
Հանրապետության հրապարակում հավաքված իր աջակիցներին նա ուղղորդել է կառավարական ամառանոց՝ իբր վարչապետի հետ հանդիպման՝ լավ իմանով, որ Կառավարության ղեկավարը գտնվում է Լոռու և Տավուշի մարզերում, որտեղ առատ տեղումների հետևանքով մեծ չափերի վնասներ են հասցվել ենթակառուցվածքներին և բնակելի տներին:
Փորձագիտական խմբերը և հանրության տարբեր շրջանակներ կարծիք են հայտնում, որ Գալստանյանի այս քայլը ոչ այլ ինչ է, քան սադրանքներ հրահրել:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրառում է կատարել՝ նշելով, որ երթով դեպի կառավարական ամառանոց գնալը այլ նպատակ չունի, քան սադրելը։
«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը արձանագրել է, որ Գալստանյանի ոչ բոլոր աջակիցներն են գնացել կառավարական ամառանոց: Շատերը Հանրապետության հրապարակից հիասթափված հեռացել են:
Կարծիքներ