Դավիթ Խաժակյանը նոր պաշտոն ունի

«Լուսավոր Հայաստան» կուսակցության այսօրվա կառավարման խորհրդի նիստում Գևորգ Գորգիսյանը վայր է դրել կուսակցության փոխնախագահի լիազորությունները:
Նիստի ընթացքում առաջադրվել է Դավիթ Խաժակյանի թեկնածությունը՝ փոխնախագահի կարգավիճակում, ով ընտրվել է միաձայն:
Այս մասին հայտնում են կուսակցությունից:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը շնորհակալություն է հայտնել Գևորգ Գորգիսյանին տարիների նվիրական աշխատանքի համար և մաղթել ամենայն բարիք:
Նորընտիր փոխնախագահ Դավիթ Խաժակյանին կուսակցությունը մաղթել է հաջողություն նոր և պատասխանատու կարգավիճակում
Կարծիքներ