57 համարի ավտոբուսում ուղևորը հանկարծամահ է եղել
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Երևանում տեղի է ունեցել ողբերգական դեպք:
Ժամը 13։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում՝ քաղաքային տրանսպորտի համար նախատեսված կանգառում, քաղաքային թիվ 57 համարի ավտոբուսի ուղևորը հանկարծամահ է եղել։
Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, նաև Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական խմբերը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 62-ամյա Նորայր Խ.-ն է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կարծիքներ