Այն, ինչ տեղի է ունենում Վրաստանի վարչական սահմանագծի երկայնքով, անընդունելի է. ԱՄՆ դեսպան
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը հույս է հայտնել, որ այն բանից հետո, երբ Ռուսաստանը կկատարի 2008 թվականի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները և իր զինված կազմավորումները դուրս կբերի Վրաստանից, ճնշումները, որոնք տեղի են ունենում վարչական սահմանագծի երկայնքով, կդադարեն։
«Այն, ինչ կատարվում է վարչական սահմանագծի երկայնքով, ուղղակի անընդունելի է։ Սրան պետք է վերջ տալ։ Դա կավարտվի, հենց որ Ռուսաստանը կատարի 2008 թվականի համաձայնագրով զորքերի դուրսբերման հետ կապված ստանձնած պարտավորությունները:Սա շատ պարզ քայլ է, որը պետք է անի Ռուսաստանը։ Աա այն է, ինչ բոլորն ակնկալում են տեսնել՝ վերջ դնել Վրաստանի քաղաքացիների ճնշումներին և զարգացնել քննարկումների մթնոլորտ։ Մենք հուսով ենք, որ Ռուսաստանը շուտով կկատարի 2008 թվականին իր ստանձնած պարտավորությունները»,- ասել է Քելի Դեգնանը, փոխանցում է 1tv.ge-ն։
Կարծիքներ