ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հրթիռային էսկադրային ականակիրն սկսել է Սեւ ծովից Միջերկրական ծով անցումը
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Arleigh Burke (DDG 51) հրթիռային Էսկադրային ականակիրն սկսել Է Սեւ ծովից Միջերկրական ծով անցումը՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ տարածաշրջանի գործընկերների հետ համատեղ գործողություններ անցկացնելուց հետո: Այդ մասին հաղորդել Է ամերիկյան Վեցերորդ նավատորմը:
«Arleigh Burke (DDG 51) հրթիռային Էսկադրային ականակիրը դեկտեմբերի 15-ին սկսել Է Սեւ ծովից հարավային ուղղությամբ իր պլանավորված անցումը Միջերկրական ծով՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ գործընկերների հետ համատեղ ծովային գործողություններ անցկացնելուց հետո»,-ասվում Է Վեցերորդ նավատորմի՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:
Էսկադրային ականակիրը Սեւ ծովում Էր գտնվում նոյեմբերի 25-ից, այցելել Է բուլղարական Վառնա եւ ռումինական Կոնստանցա նավահանգիստ: Ռուսաստանի զինվորականներն ավելի վաղ հաղորդել Էին, որ հետեւում են Arleigh Burke-ի տեղաշարժին:
Այս տարի ավելի վաղ ԱՄՆ-ի այդ նույն Էսկադրային ականակիրը պարեկություն Է իրականացրել Բարենցի, Բալթիկ, Սեւ եւ Միջերկրական ծովերում: Նոյեմբերին Կոնստանցայում Է գտնվել ԱՄՆ-ի մեկ այլ՝ Mount Whitney Էսկադրային ականակիրը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ