Լոռու մարզում հայտնաբերվել է աղվեսի ապօրինի որս իրականացրած որսագողը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Տաշիրի բաժնի ծառայողները որսագողության հերթական դեպքն են բացահայտել փետրվարի 2-ին:
Այդ օրը ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Լոռու մարզի բնակիչ, 29-ամյա Արայիկ Խ.-ն ապօրինի որս է կատարել:
Նրան ապօրինի հրազեն պահելու և կրելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Տաշիրի բաժին, իսկ նրա կողմից վարած ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 1 հատ աղվեսի մորթի:
Դրա կապակցությամբ Արայիկ Խ.-ն հայտարարել է, որ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, Լոռու մարզի Նորաշեն գյուղի հարակից սարում, իրեն պատկանող, իր անվամբ հաշվառված «Վալտեր» տեսակի մեկփողանի հրացանով ինքն է որսացել աղվեսին, ապա մորթին առանձնացնելով, վերցրել իր հետ: Նա խոստովանել է, որ աղվես որսալու համար համապատասխան թույլտվություն չի ունեցել:
Փաստի առթիվ ոստիկանության Տաշիրի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, աղվեսի մորթին էլ վերցվել և նշանակվել է մասնագիտական ստուգում: Արայիկ Խ.-ն բաց է թողնվել:
Կարծիքներ