Չինաստանի հյուսիս-արևմուտքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

4,7 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինցզյան-Ույղուր ինքնավար շրջանում։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնին։
Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 9 կմ խորության վրա։
Աքսու շրջանի տարածքում, որի բնակչությունը գերազանցում է 2,7 միլիոնը, զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն դեռևս չի հաղորդվում։
Կարծիքներ