Կամչատկայում Կարիմսկի հրաբուխը 2,5 կմ բարձրության մոխիր է նետել

Կամչատկայում Կարիմսկի հրաբուխը 2,5 կմ բարձրության մոխիր է նետել

Կամչատկայի Կարիմսկի հրաբխում հոկտեմբերի 27-ին մինչև 2,5 կմ բարձրության վրա մոխրի արտանետում է գրանցվե։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Կամչատկայի երկրամասի ԱԻՆ մարզային վարչության մամուլի ծառայությանը։

«Ըստ Կամչատկայի հրաբխի ժայթքումների արձագանքման խմբի՝ հոկտեմբերի 27-ի կեսօրին Կարիմսկի հրաբխից մոխրի արտանետում է գրանցվել: Մոխրի սյան բարձրությունը մինչև 2500 մետր էր», - ասվում է հաղորդագրության մեջ։

Մոխիրը տարածվել է Կամչատկայի ծոց: Նրա ճանապարհին բնակավայրեր չկան։

Կարիմսկի հրաբուխը Կամչատկայի ամենաակտիվներից է: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում