Ամերիկացի սենատորները մոտենում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծի շուրջ համաձայնությանը
Ամերիկացի օրենսդիրները մոտենում են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների օրինագծի շուրջ համաձայնության գալուն։ Այս մասին Reuters-ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը։
«Այն առաջ է գնում, բայց դեռ կան մի քանի ոլորտներ, որտեղ կան տարաձայնություններ, բայց օրենսդիրները լրացնում են բացը: Նրանք գնալով մոտենում են համաձայնությանը», - ասել է նա: Շումերն ասել է նաև, որ իր դեմոկրատ գործընկերներից շատերը և ԱՄՆ վարչակազմը կարծում են, որ որևէ ներխուժումից առաջ ծանր պատժամիջոցներ կիրառելու օրինագծի ընդունումը կվերացնի Ռուսաստանի զսպող գործոնները: Ինչպես նշել է սենատորը, այս կետը ամենամեծ անհամաձայնությունն է առաջացնում դեմոկրատների և հանրապետականների միջև։
Կարծիքներ