Չինաստանը չի կատարել ԱՄՆ-ի հետ առևտրային գործարքի շրջանակներում ստանձնած պարտավորությունները

Չինաստանը չի կատարել ԱՄՆ-ի հետ առևտրային գործարքի շրջանակներում ստանձնած պարտավորությունները

Սպիտակ տունը կարծում է, որ Չինաստանը չի կատարել 2020 և 2021 թվականներին ԱՄՆ-ի հետ առևտրային գործարքի առաջին փուլով նախատեսված իր պարտավորությունները։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեն Փսակին։

Նրա խոսքով, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այս առումով կքննարկի Վաշինգտոնի հետագա քայլերն այս ոլորտում առևտրային բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ Քեթրին Թայի հետ։ Միաժամանակ նա չի հստակեցրել, թե ինչ քայլեր է պատրաստ Բայդենը ձեռնարկել։

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փաստացի առևտրային պատերազմ սանձազերծեց՝ 370 միլիարդ դոլար արժողությամբ չինական ապրանքների վրա տուրքեր սահմանելով: 2020 թվականի հունվարի 15-ին Վաշինգտոնում կողմերը պայմանավորվեցին առևտրային գործարքի առաջին փուլի շուրջ: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում