Հայաստանում շինարարական բում է

Հայաստանում շինարարական բում է

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Ֆեյսբուքում գրում է.

Հայաստանում շինարարական աշխատանքների ծավալն աճել է 36,0%-ով։

2023 թվականի հունվար-ապրիլին Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրների շարքում գրանցել է շինարարական աշխատանքների ամենաբարձր աճի տեմպերը։

Հայաստանում շինարարական աշխատանքների ծավալն աճել է 36,0%-ով, Ղազախստանում՝ 15,4%-ով, Ղրղըզստանում՝ 8,7%-ով, Ռուսաստանում՝ 7,4%-ով, Բելառուսում՝ 3,3%-ով։

ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում շինարարության ոլորտը 4 ամսում աճել է 16%-ով՝ մինչև 94,9 մլրդ դրամ։ Շինարարական աշխատանքների մեծ մասն իրականացվել է անշարժ գույքի ոլորտում (մասնաբաժինը ընդհանուր կառուցվածքում` 53,7%), էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և օդորակման ապահովման մասով (մասնաբաժինը` 10,6%), տրանսպորտի ոլորտում (մասնաբաժինը` 5,5%)։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում