Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը Գորիսում կմասնակցի Եվրոպայի օրվա տոնակատարություններին

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը Գորիսում կմասնակցի Եվրոպայի օրվա տոնակատարություններին

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը կմասնակցի մայիսի 23-ին Գորիս քաղաքում անցկացվելիք Եվրոպայի օրվան նվիրված տոնակատարություններին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում։

«Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը ևս Գորիսում կմասնակցի Եվրոպայի օրվա տոնակատարություններին։ Մայիսի 23-ին այցելե′ք մեզ մեր կայանում»,- ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ X-ի մեկ այլ գրառմամբ մայիսի 23-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում անցկացվելիք «Եվրոպայի օրվա» տոնակատարությունների մասին տեղեկացրել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակությունը։

«Տեղեկատվական տոնավաճառի շնորհիվ այցելուները հնարավորություն կունենան ավելին իմանալ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերի և մարդկանց վրա դրանց ունեցած մնայուն ազդեցության մասին»,-նշված է գրառման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում