ԲԸՏՄ խստացված ստուգայցերը շարունակվել են Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Նոր կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխարգելելու նպատակով օգոստոսի 17-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանների հետ համատեղ խստացված ստուգայցեր են կատարել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի զբոսաշրջային վայրերում։
Դիտարկումների ընթացքում խախտումններ չեն արձանագրվել, պահպանվել են պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության կանոնները, սակայն գրանցվել են անձանց միջև սոցիալական հեռավորություն չպահպանելու եզակի դեպքեր։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ խախտումները շարունակում են նվազել։
Տեսչական մարմնի մասնագետներն իրականացրել են իրազեկման և բացատրական աշխատանքներ, տրամադրել գործարանային արտադրության բժշկական դիմակներ։
ԲԸՏՄ-ն ուժեղացված ստուգայցերն ու լայնածավալ մշտադիտարկումներն իրականացնում է ամենօրյա ռեժիմով հանրապետության ողջ տարածքում։
Կարծիքներ