Պետքարտուղարի օգնականը Թուրքիա, Ռումինիա և Բուլղարիա այցի ընթացքում կքննարկի էներգետիկան

Պետքարտուղարի օգնականը Թուրքիա, Ռումինիա և Բուլղարիա այցի ընթացքում կքննարկի էներգետիկան

ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկայի գծով օգնական Ջեֆրի Փայաթը հոկտեմբերի 10-14-ը կմեկնի Թուրքիա, Ռումինիա և Բուլղարիա՝ քննարկելու էներգետիկ հարցերը, այդ թվում՝ «Եվրոպայի կախվածության նվազեցումը» ռուսական էներգիայից: Այս մասին կիրակի օրը հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Պյատը այցով կմեկնի այդ երկրներ՝ «էներգետիկայի ոլորտում երկկողմ և առևտրային հարաբերությունները խթանելու համար»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում