Գերմանիայի արտաքին գործերի պետնախարարը կայցելի Հայաստան
Գերմանիայի արտաքին գործերի պետնախարար Թոբիաս Լինդները կայցելի Հայաստան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանն ԱԺ-ում «Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-ի և վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KFW) տեղական գրասենյակներ հիմնելու վերաբերյալ» հայտագրերի փոխանակման ձևով կնքված համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկմանը:
Նա ընդգծեց, որ հայ-գերմանական համագործակցության օրակարգը վերջին ժամանակահատվածում հատկապես ակտիվացել է:
«Նախատեսվում է Գերմանիայի արտաքին գործերի պետնախարարի այցը Հայաստան, հայ-գերմանական քաղաքական խորհրդակցություններ կլինեն: Իսկ աշնանը կլինի հայ-գերմանական միջկառավարական նիստը»,-ասաց փոխնախարարը:
ԱԺ-ն 76 կողմ, 4 ձեռնպահ ձայներով վավերացրեց նաև համաձայնագիրը:
Կարծիքներ