Հանձնակատարի գրասենյակը մշտական կապի մեջ է Դոնեցկի, Լուգանսկի,հարակից շրջանների հայ համայնքների հետ, գործում են թեժ գծեր
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մշտական կապի մեջ է Դոնեցկի, Լուգանսկի և հարակից շրջանների հայ համայնքների հետ։ Այս մասին տեղեկացնում է հանձնակատարի գրասենյակը:
Լուգանսկում հայերի թիվը մոտ 2-3 հազար է, Դոնեցկում ապրում է մոտ 25 հազար հայ։ Համայնքներում գործում են հայկական կիրակնօրյա դպրոցներ, երիտասարդական միություններ, գործում է «Վերածնունդ» կրթամշակութային միությունը, Մակեևկայում է գտնվում Սուրբ Խաչ հայկական եկեղեցին։
Ներկայում մարզում պարետային ժամ է հայտարարվել, խնդիրներ կան ինտերնետի, ջրամատակարարման, վառելիքի հետ կապված: Համայնքում տուժածներ չկան, շատերը նախօրոք լքել են հակամարտության գոտին։ Միաժամանակ համայնքում խուճապային տրամադրությունները բացակայում են:
Կարծիքներ