Սա էլ արդեն որերորդ անգամն է, որ Սեյրան Օհանյանը չի կարողանում զսպել իր հույզերը. Վահագն Ալեքսանյան

Սա էլ արդեն որերորդ անգամն է, որ Սեյրան Օհանյանը չի կարողանում զսպել իր հույզերը. Վահագն Ալեքսանյան

Սա էլ արդեն որերորդ անգամն է, որ ընդդիմությունը և մասնավորապես «Հայաստան» խմբակցության անդամ Սեյրան Օհանյանը չի կարողանում զսպել իր հույզերը: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով քիչ առաջ Ազգային ժողովում տեղի ուենցած լարված իրավիճակին:

«Այս գումարման ընթացքում ինչ վեճ, ինչ բռնություն եղել է, եղել է Սեյրան Օհանյանի սադրանքով ու ես կարծում եմ ժամանակն է, որ խմբակցությունը իրեն սադրի»,-ասաց նա:

 

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի արտահերթ նիստին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթոին, ինչից հետո բանավեճ սկսվեց: Այնուհետև «Քաղաքացիական պայմաանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը արձագանքեց.«Պարոն Օհանյան ձեզ կոռեկտ պահեք, դուք դաստիարակություն ստացե՞լ եք, դուք չգիտեք, որ չի կարելի դու-ով խոսել, պարոն Մինասյան լուռ հանգիստ, առանց հավելյալ տվայտանքներին»: Նա նաև պատասախանեց դահլիճից ԱԺ նախագահի հասցեին հնչեցրած արձագանքին.«Դուք եք սրիկան»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում