Ադրբեջանից Հայաստան տեղափոխված գերիները գտնվում են բժիշկների հսկողության ներքո
Ադրբեջանից դեկտեմբերի 14-ին Հայաստան տեղափոխված գերիները ժամանելուց հետո անցել են անհրաժեշտ առողջապահական հետազոտությունները, այժմ գտնվում են բժիշկների հսկողության ներքո: Այս մասին տեղեկացավ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից:
«Գերիները ժամանելուց հետո անցել են անհրաժեշտ առողջապահական հետազոտությունները, և այժմ գտնվում են բժիշկների հսկողության ներքո՝ ստանալով բժշկական եւ բարոյահոգեբանական անհրաժեշտ աջակցություն»,-հայտնեցին գրասենյակից:
Ռուս խաղաղապահների միջնորդությամբ դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել գերիների փոխանակման գործընթաց: Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 մեր հայրենակիցներ։
Կարծիքներ