Ադրբեջանում ուղղաթիռի կործանման հետևանքով կա 14 զոհ, այդ թվում նաև բարձրաստիճան զինվորականներ
Ինչպես տեղեկացնում է Sputnik միջազգային լրատվական գործակալությունը, Ադրբեջանում կործանված ռազմական ուղղաթիռում եղել է ոչ թե 15, այլ 18 մարդ։ Նրանցից 14-ը մահացել են, մնացած 4-ի վիճակը ծանր է։
Վիրավորների և սպանվածների թվում կան բարձրաստիճան սպաներ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ռազմական ուղղաթիռն այսօր առավոտյան կործանվել է Խիզի շրջանի տարածքում գտնվող Գարահեյբաթ ավիաբազայում ուսումնական թռիչքներ կատարելիս։
Այս մասին ասված է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության եւ գլխավոր դատախազության համատեղ հայտարարության մեջ։
Միջադեպի վայրում են Պետական սահմանային ծառայության ղեկավարությունն ու գլխավոր դատախազությունը։ Դեպքի առթիվ ձեռնարկվում են համատեղ քննչական միջոցառումներ՝ հանգամանքները պարզելու համար:
Կարծիքներ