Իտալիայի ամենափոքր գյուղերից մեկում 8 տարվա մեջ առաջին անգամ երեխա է ծնվել
Իտալիայի ամենափոքր գյուղի՝ Մորտերոնեի բնակիչները տոնում են վերջին ութ տարվա ընթացքում առաջին երեխայի ծնունդը:
Ինչպես նշում է The Guardian-ը, փոքրիկ Դենիսի լույս աշխարհ գալուց հետո լեռնային գյուղի բնակչության թիվն ավելացել է մեկով ու հասել 29-ի:
«Սա իրապես մեծ տոն է ամբողջ գյուղի համար»,-ասել է գյուղապետ Անտոնելա Ինվերնիցին՝ մանրամասնելով, որ գյուղում վերջին անգամ երեխա էր ծնվել 2012թ.:
Մինչդեռ փոքրիկի մայրը՝ Սառան, նշել է, որ չափազանց հպարտ է հարազատ Մորտերոնեի բնակչության աճի հարցում սեփական ավանդն ունենալու առնչությամբ:
Պարբերականը նկատում է, որ ըստ պաշտոնական վիճակագրության՝ Իտալիայում ծնելիության մակարդակը շարունակում է անկում արձանագրել: Ռեկորդային ցածր ցուցանիշ է գրանցվել 2019թ., որի ընթացքում երկրում ծնվել է 420 170 երեխա, ինչը 1861թ. ի վեր ամենացածր ցուցանիշն է:
Կարծիքներ