Ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Պուշկին-Բուզանդ հատվածի երթևեկությունը

Ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Պուշկին-Բուզանդ հատվածի երթևեկությունը

«Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ նոյեմբերի 28-ին, ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 29-ի ժամը 07։00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Պուշկին-Բուզանդ հատվածի երթևեկությունը: 

Պատճառվող Ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը»,- այս մասին ասվում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։