Իտալիայի առաջնությունում հանդիպում է հետաձգվել կորոնավիրուսի պատճառով
Իտալիայի Ա սերիայի «Տորինոյի» ու «Սասուոլոյի» միջև 24-րդ տուրի հանդիպումը հետաձգվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այս մասին հաղորդել է ակումբի մամուլի ծառայությունը:
«Տորինոյում» սկսվել է կորոնավիրուսի բռնկում, ինչի պատճառով Թուրինի թիմը դադարեցրել է մարզումները: Հանդիպումը նախատեսված էր անցկացնել փետրվարի 26-ին, սակայն տեղի կունենա մարտի 17-ին:
Կարծիքներ