Մրցաշրջանի առաջին հատվածում «Յուվենտուսի» վնասը գերազանցել է 100 միլիոն եվրո
Թուրինի «Յուվենտուսի» ներկայացրել է 2020/21 մրցաշրջանի առաջին հատվածի ֆինանսական հաշվետվությունը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
6 ամսում ֆուտբոլի Իտալիայի չեմպիոնը կրել է 113.7 միլիոն եվրոյի վնաս: Ակումբի եկամուտը կազմել է 258,3 միլիոն եվրո: Նախորդ մրցաշրջանի առաջին հատվածի եկամուտը կազմել էր 322,3 միլիոն եվրո:
«Յուվենտուսում» կարծում են, որ կորոնավիրուսի համավարակը մեծ ազդեցություն է ունեցել վնասների վրա (մոտ 50 միլիոն եվրոյի կորուստ):
Իտալիայի առաջնության 23-րդ տուրից հետո թուրինցիները 45 միավորով երրորդ տեղում են և առաջատարներից մեկ հանդիպում պակաս են անցկացրել: Մրցաշարային աղյուսակը գլխավորող «Ինտերն» ունի 53 միավոր, իսկ երկրորդ տեղում գտնվող «Միլանը»՝ 49:
Կարծիքներ