Կորոնավիրուսից մահացությունն անընդունելի է. ԱՀԿ

Կորոնավիրուսից մահացությունն անընդունելի է. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ կորոնավիրուսից մահացությունն անընդունելի է: Այս մասին հայտարարել է ԱՀԿ-ի ղեկավարներից Մայք Ռայանը՝ տեղեկացնում է Lenta.ru կայքը:

Ռայանի խոսքով՝ կորոնավիրուսը չի նահանջում: Վարակի օրական դեպքերը 1.8-2 միլիոն է, մահացության ցուցանիշն էլ 40-50 հազար է: Այս ցուցանիշները ԱԿՀ-ի ներկայացուցիչն անվանում է «արտակարգ բարձր»:

Մայք Ռայանը կորոնավիրուսի համավարակի համար երկար ճանապարհ է կանխատեսել: Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտնել էր, որ կորոնավիրուսի բռնկումը դուրս է գալիս վերահսկողությունից: Նրա խոսքով՝ համավարակը համաշխարհային անվտանգության «թիվ մեկ խնդիրն է»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում