«Նոա»-ն թերացավ գոլային պահերը իրացնելու ժամանակ. Դմիտրի Գունկո
Հայաստանի ֆուտբոլի գործող գավաթակիր «Նոա»-ի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյի կարծիքով իր թիմը չկարողացավ գոլային պահերը իրացնել:
«Ես ամբողջապես բավարարված եմ իմ թիմի խաղից: Մենք շատ գոլային պահեր ստեղծեցինք, սակայն թերացանք դրանք իրացնելու հարցում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գունկոյի խոսքեր փոխանցում է առաջնության էջը:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրում մեկ մեկու հետ մրցեցին «Նոա»-ն և «Ուրարտու»-ն: «Նոա»-ից 10 րոպեին Մայրովիչի գոլին 30-րդ րոպեին «Ուրարտու»-ից պատասխանեց Կոբզարը: Երկրորդ կեսում թիմերը չօտագործեցին իրենց հնարավորությունները և հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Այս տուրից հետո «Ուրարտու»-ն մրցաշարային աղյուսակում երկրորդն է, իսկ «Նոա»-ն` 5-րդը:
Կարծիքներ